ՔՏՀԱՏՄ-ն դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող երթուղիները
- Aug 30, 2020
- 1 min read

Կիրակի՝ օգոստոսի 30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ:
Վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգերում խախտումներ չեն արձանագրվել:
Մշտադիտարկումների և վերահսկողության զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն շարունակվում են հանրապետության ամբողջ
տարածքում:







Comments