top of page

ՔՊ քարոզչության համար ծախսել է ամենաշատ գումարը՝ 374 միլիոն դրամ. Աստղիկ Ավետիսյան

Jun 21, 2021
1 min read


Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկացնում է , որ «Ընտրական գործընթացի կազմակերպման և քարոզչության համար ծախսված գումարների մասին տեղեկատվությունն ուսումնասիրելու արդյունքում ներկայացնում եմ 5 քաղաքական ուժերի կողմից ծախսված գումարի չափը: 1. Քաղաքացիական պայմանագիրը ծախսել է 374 միլիոն դրամ: 2. «Հայաստան» դաշինքը՝ 246 միլիոն դրամ: 3. «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 226 միլիոն դրամ: 4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 82 միլիոն դրամ: 5. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 59 միլիոն դրամ: Փաստորեն, քարոզչության համար ամենամեծ գումարը ծախսել է Քաղաքացիական պայմանագիրը, սրան գումարում ենք վարչական ռեսուրսների ամբողջությամբ օգտագործումը և անտարբեր, հիասթափված մարդիկ, ովքեր չմասնակցեցին ընտրություններին, սրան էլ գումարում ենք ձայներ փոշիացնող կուսակցություններին, ապա ստանում ենք այն պատկերն, ինչն ունենք: Բարի գալուստ, նոր իրողություն»:


 
 
 

Comments


bottom of page