top of page

Քոչարյանի գործով մեղադրող կողմի միջնորդությունը մերժվեց

Jul 7, 2020
1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք` դատախազները միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։

Նախագահող դատավորը հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 14-ին:

 
 
 

Comments


bottom of page