top of page

Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Nov 29, 2021
1 min read


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 22-ի ԲԴԽ-99-Ո-282 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարեն Բիշարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր», - նշված է հրամանագրում։ Հիշեցնենք՝ Կարեն Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներից էր։

 
 
 

Comments


bottom of page