top of page

Քոչարյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցեր են քննարկվել

Nov 1, 2021
1 min read

Այսօր նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի: Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրությունում:

«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։ Հատուկ քննարկման առարկա են դարձել նաեւ նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը»,- նշված է հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page