top of page

Քոչարյանը հանդիպում է անցկացրել «Հայաստան» դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ

Jun 25, 2021
1 min read

Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։

Դաշինքից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները։ Նախագահ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ դաշինքի ներկայացուցիչները պետք է չտրվեն իշխանության կողմից իրականացվող ապօրինի ճնշումներին և պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ հանուն համայնքների բարեկեցության։

Քննարկման ժամանակ արծարծվել են նաև համայնքների ղեկավարներին ըստ անհրաժեշտության ցուցաբերվող իրավական և քաղաքական աջակցության հարցեր։

Նախագահ Քոչարյանը վստահեցրել է, որ տեղի ունեցող գործընթացը ստանալու է իրավա-քաղաքական հստակ գնահատական։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական։

 
 
 

Comments


bottom of page