top of page

Քոչարյանը՝ արդյունաբերական կանեփի մասին

May 27, 2021
1 min read

Դրա հետեւանքը լինելու է այն, որ կտրուկ աճ է լինելու թմրամոլության, աճելու է կանեփի հասանելիությունը: Սա արագ պետք է վերանայել: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում արդյունաբերական կանեփի արտադրություն սկսելու մասին կարգավորումներին:

«Ես չգիտեմ, թե ինչ բացատրություն են սրան տվել, իմ տպավորությամբ այս իշխանության վրա ազդեցություն ունեցող մի քանի մարդիկ որոշել են, որ կարող են այդ ուղղությամբ որոշակի բիզնեսներ ծավալել:

Որեւէ երկիր ցույց տվեք Լատինական Ամերիկայում, որ զարգացել է կոկայի կամ կակաչի, կոկաինի կամ կանեփի արտադրության վրա: Սա ավերիչ գործողություն է եւ յուրաքանչյուր քաղաքացի, որ երեխա ունի, պետք է առաջին հերթին մտածի այդ երեխայի ապագայի մասին, որ ամեն քայլափոխի այդ երեխան հնարավորություն է ունենալու հաշիշ ձեռք բերել եւ օգտագործել»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page