top of page

Քննարկվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր

Jan 26, 2021
1 min read

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչեւի հետ: Գործընկերները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր:

Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել այս կենտրոնի միջոցով:

Եվգենի Զինիչեւը եւ Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ մի շարք այլ համատեղ ծրագրերի:

 
 
 

Comments


bottom of page