Քննարկվել է ՀՀ մարզերի երիտասարդների՝ տեղական գործողությունների ծրագրերը
Mar 10, 2021
1 min read

«Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրի շրջանակում կայացավ գործնական աշխատաժողով, որի ընթացքում քննարկեցինք ՀՀ մարզերի երիտասարդների՝ տեղական գործողությունների ծրագրերը։
Մասնակիցները գործնականում զարգացրին իրենց՝ միմյանց հետադարձ կապ (feedback) տալու հմտությունները՝ մեկնաբանելով մեկը մյուսի ծրագրային առաջարկների ուժեղ և թույլ կողմերը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսական աջակցությամբ։






Comments