top of page

Քննարկվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հարցեր

Nov 5, 2021
1 min read

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն նոյեմբերի 4-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին:

Հանձնաժողովի նախագահը նախ շնորհակալություն հայտնեց գերմանացի գործընկերոջը ԵԽ-ում ծավալած գործունեության համար, այնուհետև կողմերը համակողմանի քննարկում ծավալեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի և խորհրդարանական կապերի առավել խորացման վերաբերյալ:

Լարս Պատրիկ Բերգը Արման Եղոյանին հրավիրեց Բրյուսել` հանդիպումներ ունենալու Եվրոպական խորհրդարանում:

 
 
 

Comments


bottom of page