Քյարամյանի հրամանով Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՔԿ-ի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ
Aug 11, 2021
1 min read

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 11-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։




Comments