top of page

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալուից» ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն

Aug 17, 2022
1 min read


Քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Այս մասին ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ «Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»,- նշված է հայտարարության մեջ։

 
 
 

Comments


bottom of page