top of page

Քերոբյանն այցելել է «Էկոքիմսինթեզ»

  • Aug 21, 2022
  • 1 min read

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր այցելել եմ «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, որը մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր որակի դիզվառելիքի և գուդրոնի արտադրությամբ: Ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է մոտ 2000 տ/տարին, սակայն նպատակ ունեն ավելացնել արտադրության ծավալները։ Ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի հետ շրջել ենք ընկերության տարածքում, զրուցել ընթացիկ ու նախատեսվող աշխատանքների մասին։ Քննարկել ենք պետական աջակցության այն ծրագրերը, որոնց շրջանակում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը»,- ասվում է գրառման մեջ ։

 
 
 

Comments


bottom of page