Քարվաճառից հայկական զորքի դուրսբերման ժամկետը փոփոխվել է
Nov 15, 2020
1 min read
Քարվաճառից հայկական զորքի դուրսբերման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 25-ը։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Հայաստանի իշխանությունն այդ խնդրանքը փոխանցել է ռուսական կողմի միջոցով: Հետաձգման խնդրանքը պայմանավորված է Քարվաճառի շրջանից Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար անցումային հնարավորությունով»,- նշել է նա: Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը հետաձգման իր համաձայնությունը տվել է:

«Միևնույն ժամանակ, դուրսբերումն Աղդամի և Լաչինի շրջաններից կիրականացվի ըստ ժամանակացույցի, որն ավելի վաղ հաստատել էին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները», - ընդգծել է Հաջիևը:




Comments