Քարոզարշավի մեկնարկի հիմնական շեշտադրումները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ակտիվ քարոզարշավն օրերս մեկնարկեց Սյունիքի մարզից: Վարչապետն այս անգամ որոշեց իր հանդիպումների շարքը սկսել հարավից: Նկատենք, որ ավանդաբար Սյունիքում ավելի ամուր են եղել նախկին իշխանությունների դիրքերը: Գուցե հենց այս հանգամանքը նկատի ունենալով է, որ Փաշինյանը որոշել է իր ասելիքն ու քարոզարշավը սկսել հենց այստեղից՝ մեկնարկային ազդեցությունն ու պոզիտիվ էներգիան այս մարզում ավելի արդյունավետ ծախսելու եւ իր դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով...
Հետաքրքրական էր նաեւ վարչապետի կանգառը Տեղ գյուղում, որն, ըստ էության, ոչ մեծ բնակավայր է, ունի շուրջ 2500 բնակիչ: Բայց կարեւորելով այն, վարչապետը կանգ է առել եւ մի հանդիպում էլ անցկացրել այս համայնքում: Տեղի կարեւորությունը հնարավոր է պայմանավորված է այդ համայնքի՝ Սերժ Սարգսյանի ծննդավայրը լինելու հանգամանքով: Եվ այստեղ հանդիպում ունենալով, Նիկոլ Փաշինյանը փորձել է ընդգծել այս համայնքի բնակչության լայն աջակցությունն իրեն: Եթե հաշվի ենք առնում նաեւ Տեղ համայնքի աշխարհագրական տեղակայությունը՝ Հայաստանի եւ Արցախի սահմանին, պատահական չի կարելի համարել նաեւ վարչապետի բարձրաձայնած հաջորդ թեման՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանարարները վերացնելու մասին: Այնուհետեւ վարչապետն անդրադարձել է ներքին համերաշխության ու քաղաքական բանավեճի կուլտուրային՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում, ցանկացած քաղաքական թեժ գործընթացից հետո, պետք է ունենալ ժպտալու եւ միմյանց հանդեպ կոռեկտ վերաբերմունք ցուցաբերելու ունակություն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:




Comments