top of page

Քարոզարշավը փոխելու է արտահերթ ընտրությունների ողջ պատկերը․ Էդմոն Մարուքյան

May 25, 2021
1 min read

Քարոզարշավը փոխելու է արտահերթ ընտրությունների ողջ պատկերը, որովհետեւ կա չկողմնորոշված քաղաքացիների շատ մեծ տոկոս, որից կախված է լինելու ընտրությունների ելքը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այնպիսի անակնկալներ կարող են լինել, որ որևէ մեկս չենք կարող պատկերացնել, հետեւաբար ԼՀԿ-ի գործը մեր խոսքը, մեր գործը, մեր արած աշխատանքը եւ մեր անելիքը տեղ հասցնելն է, մնացածը մարդիկ կորոշեն»,- նշեց նա։

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք չեն աջակցելու ոչ գործող իշխանության վերարտադրությանը, ոչ էլ նախկինների վերադարձին: Նա նաև հավելեց, որ ընտրազանգվածի ցածր մասնակցությունը ձեռնտու է իշխանություններին:

 
 
 

Comments


bottom of page