Քաջարանում այսօր նշել են Արշալույս Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը
Jul 3, 2022
1 min read

Քաջարանում այսօր նշել են Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը։ Այս մասին հայտնում են Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: «Հարգելի համաքաղաքացիներ` այսօր Քաջարանում տոնական օր է, և համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմի քաջարանցի միակ կենդանի վկա` Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը։ Շնորհավորում ենք պատվավոր մայր ծնողին և քաղաքացուն` միաժամանակ մաղթելով առողջություն և տոկունություն։ Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին»։




Comments