top of page

Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ. Մարուքյան

Nov 27, 2020
1 min read

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ.

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։

Այսինքն, երկրում ռազմական դրություն էր, ռազմական դրություն է։

Եթե ռազմական դրությունը միայն Ձեր իշխանությունը պահպանելու համար չէ, ապա ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար»:

 
 
 

Comments


bottom of page