top of page

Քաղաքացիները «ԿամԱԶ»-ներով փակել են Մյասնիկյան պողոտան

Dec 8, 2020
1 min read

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիները «ԿամԱԶ»-ներով փակել են Մյասնիկյան պողոտան։

Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երեւանում եւ մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։


 
 
 

Comments


bottom of page