Քաղաքապետարանի վարչակազմը և անձամբ ես պատրաստ ենք զինվորագրվելու․ Վանաձորի քաղաքապետ
Oct 21, 2020
1 min read

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին՝ նշելով, որ քաղաքապետարանի ամբողջ վարչակազմն ու անձամբ ինքը պատրաստ են զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
«Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ես, պատրաստ ենք զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության գործին: Մեր աշխատակիցներին, ավագանու անդամներին և համաքաղաքացիներին կոչ եմ անում սեղմ ժամկետներում որոշում կայացնել և դիմել մեզ»,- ասված է քաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:





Comments