Քաղաքաշինության, տեխնիկական եվ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է աշխատանքները

Մայիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը, վարորդը երթևեկել է առանց ձեռնոցի, առանց դիմակի, կամ սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է: Տեղում իրականացվել է կանխարգելիչ միջոցառումներ, զուհագեռ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ: Վերահսկողությունը շարունակվելու է ողջ օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։ Կադրերը՝ կառավարության ftp հարթակում՝ «ՔՏՀԱՏՄ-29.05» անվամբ:




Comments