top of page

Քաղաքական դաշինք ստեղծելու լուրերը իրականությանը բացարձակ չեն համապատասխանում․ Արման Թաթոյան

Jun 22, 2022
1 min read

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն ու խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է քաղաքական դաշինք ստեղծել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ «Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,– ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլում գրվում էր նաև, որ Արման Թաթոյանի հետ դաշինք է պատրաստվում կազմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։ «Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:

 
 
 

Comments


bottom of page