Քաբուլում պայթյուն է որոտացել
Aug 13, 2022
1 min read

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղի բնակիչներին եւ աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների՝ տեղական ժամանակով ժամը 10:15-ին Դաշտե-Բարչի շրջանում ռումբ է պայթել։ Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ։




Comments