top of page

Քաբուլում ոստիկանությունը կարող է կազմվել թալիբներից և նախկին կառավարության ուժայիններից

Sep 12, 2021
1 min read


Քաբուլում ոստիկանության ջոկատները կկազմվեն «Թալիբանից», ինչպես նաեւ ուժայիններից, որոնք ավելի վաղ ծառայել են երկրի տապալված կառավարությանը, հաղորդում է TOLO News-ը: «Թալիբանի» ուժերը, որոնք ներկայում տեղակայված են Քաբուլում, առաջիկայում կփոխարինվեն ոստիկանության ուժերի կոմբինացված ջոկատներով, որոնք կազմված են նախկին կառավարությունից եւ մեր մարտիկներից: Նրանք բոլորը կունենան հատուկ տարբերակող հանդերձանք»,-հայտնել է արմատականների ներկայացուցիչը: Այս շաբաթ Քաբուլի բնակիչները կոչ են արել թալբների ղեկավարությանը հատուկ համազգեստ սահմանել իրավապահ մարմինների աշխատակիցների համար, որոնք պարեկային ծառայություն են իրականացնում Քաբուլի փողոցներում:

 
 
 

Comments


bottom of page