top of page

Քաբուլում թալիբները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարար կանանց դեմ

Sep 5, 2021
1 min read

Մի խումբ կանայք շաբաթ օրը փորձել են բողոքի ակցիա անցկացնել Քաբուլում ՝ ընդդեմ «Թալիբան» արմատական ​​շարժման կողմից իրենց իրավունքների խախտման, սակայն նրանց արգելել են՝ արցունքաբեր գազ կիրառելով: Տեղական Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կանայք փորձել են հասնել նախագահական պալատ, երբ թալիբները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

«Երթերը դեպի նախագահական պալատ արգելվեցին: Ըստ թալիբների աղբյուրների՝ սա միտումնավոր խնդիրներ ստեղծելու համար է: Դրա քողի տակ ոմանք ցանկանում են ապաստան գտնել ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Նրանք նույնիսկ չեն ներկայացնում Աֆղանստանի 0.1% -ը»,-նշում է թալիբանամետ աղբյուրներից մեկը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Քաբուլում կանայք փորձում են բողոքի ակցիա կազմակերպել՝ պահանջելով իրենց իրավունքների պաշտպանություն և ներկայացուցչություն Աֆղանստանի նոր կառավարությունում: Աֆղանուհիները փորձել են բողոքի ցույց կազմակերպել նաև ուրբաթ օրը՝ կոչ անելով թալիբներին վերահաստատել Աֆղանստանի նոր սահմանադրությանը քաղաքական մասնակցության իրենց իրավունքը:

Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ նոր կառավարությունում կանայք նախարարական պաշտոններ չեն զբաղեցնի: Նրանք, ըստ նրա, կկարողանան աշխատել նախարարություններում, ոստիկանությունում, դատական ​​համակարգում, բայց որպես օգնականներ:

 
 
 

Comments


bottom of page