Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
Jan 25, 2022
1 min read

Հունվարի 25-ին, ժամը 03:48-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Մարտունի-Գետափ առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա։




Comments