top of page

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 147 ավտոմեքենա եւ 279 քաղաքացու

  • Anews
  • Feb 9, 2023
  • 1 min read

ree

Փետրվարի 8-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Մարմաշեն, Շիրակ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Սառնակունք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Թալին-Կարմրաշեն, Զառ-Զովաշեն, Աշոցք-Թավշուտ, Սիսիան-Վայք, Սիսիան-Գորիս, Գետափ-Մարտունի, Սոթք-Մեծ Մասրիկ և Արտաշատ-Հացավան ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 147 ավտոմեքենա և 279 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 
 
 

Comments


bottom of page