Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
Mar 14, 2021
1 min read

Մարտի 13-ին, ժամը 22:56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու դի, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան ջրանցքից։




Comments