top of page

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

May 10, 2020
1 min read

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 00։02-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայրի մոտակայքում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մեսրոպ Թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում․ առկա է կողաշրջման վտանգ․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։


 
 
 

Comments


bottom of page