top of page

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

May 29, 2021
1 min read

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն ընկել և մասմաբ փակել է ավտոճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ընկած ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց։

 
 
 

Comments


bottom of page