top of page

Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեհ լեռնագնացներին

Mar 9, 2020
1 min read

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն Արագած լեռան օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռան վրա մնացած երկու լեհ լեռնագնացներին և այժմ ուղեկցում են դեպի շտապօգնության ավտոմեքենան։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 8-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:

Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվել են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:

 
 
 

Comments


bottom of page