top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Լավրով


Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձի հարցը վերջնականապես փակելու համար։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ժամանակ դա երկար քննարկման հարց է եղել։ Սկզբում խնդիրներ ունեցել է հայկական կողմը։ 2 կողմն էլ պետք է անհայտ կորածների ցուցակ կազմեին։ Ադրբեջանն այդպիսի ցուցակ է ներկայացրել և բոլորը վերադարձվել են։ Հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջական չեն ներկայացվել։ Վերադարձվել են նրանք, ովքեր մասնակցել են մինչև նոյեմբերի 9-ը ծավալված գործողություններին։ Այժմ գլխավորը դեկտեմբերի սկզբին առաջացած խնդիրներն են, երբ Հադրութի շրջանում 62 զինծառայող է գերի է ընկել։ Ադրբեջանակն կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ անցել են այդ շրջան հրադադարի մասին հայտարարությունից հետո, նրանց հարցը պետք է առանձին դիտարկել։ Ապա պարզվել է, որ նրանց թիվը 62-ից ավել է։ Մենք մեր գործընկերների հետ շփումների ժամանակ փորձում ենք լուծում տալ այդ հարցին, փակել այն՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,- հայտարարել է Լավրովը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page