Փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները
Aug 12, 2021
1 min read

Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախները ուղեկցվել են և անվրեպ խոցվել:




Comments