top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փորձագետները հաշվել են թագուհի Ելիզավետա II-ի կարողությունը


Փորձագետները հայտարարել են Ելիզավետա II-ի «հսկայական հարստության» մասին: Մասնագետների կարծիքով՝ թագուհին կարող է կապված լինել The Crown Estate անշարժ գույքի խոշորագույն գործակալություններից մեկի հետ, գրում է Deutsche Welle-ը:

Բացի Լոնդոնի կենտրոնում հսկայական հողատարածքից, The Crown Estate-ն ունի անշարժ գույք Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում՝ ամրոցներից եւ քոթեջներից մինչեւ գյուղատնտեսական հողեր ու անտառներ, ինչպես նաեւ առեւտրային այգիներ ու առետրի կենտրոններ: Գործակալությանն է պատկանում նաեւ Մեծ Բրիտանիայի ամբողջ ծովափի ավելի քան կեսը, ինչը նրան օֆշորային կոմերցիոն գործունեության իրավունք է ընձեռում, ինչպիսին է քամու էլեկտրակայաններ տեղադրելը:

«Առնվազն 17,8 միլիարդ դոլարի չափով անշարժ գույքը կառավարելով՝ The Crown Estate-ը Եվրոպայում ամենակարողունակ խոշորագույն խմբերից մեկն է: Սակայն հայցը կայանում է նրանում, թե ով է անշարժ գույքի այդ կայսրության սեփականատերը, որը դեռեւս անպատասխան է»,-հաղորդում է հեռուստաալիքը:

«Ժառանգական կարողությունը պատկանում է գործող միապետին, այսինքն՝ այն պատկանում է միապետին իր կառավարման օրոք՝ գահը ստանձնելու ուժով»,-պարզաբանում է ընկերությունն իր կայքում: «Սակայն դա միապետի մասնավոր սեփականությունը չէ. այն չի կարող վաճառվել, եւ դրանից ստացված եկամուտները չեն պատկանում միապետին»:

Եւ չնայած ընկերությունն ասում է, որ Crown Estate-ի շահույթն ամեն տարի տրամադրվում է Բրիտանիայի կառավարությանը, դրա շուրջ 25 տոկոսը փոխանցվում է ուղիղ թագուհուն եւ նրա ընտանիքին՝ որպես ինքնիշխան դրամաշնորհ: Մասնագետների կարծիքով՝ դա գործակալության հետ Ելիզավետի II-ի կարողության ուղիղ կապի ապացույցն է:

Այդ դեպքում, փորձագետների կարծիքով, Բրիտանիայի թագուհին ունի հսկայական կարողություն:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page