top of page

Փորձագետները կարագի գնի աճ են ակնկալում. ՊԵԿ

Jun 2, 2021
1 min read

Փորձագետները կարագի գնի աճ են ակնկալում: Այս մասին ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ համաշխարհային շուկայում կրկին բարձրանում են կարագի գները:

«Այսօրվա դրույթամբ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 4000-ից մինչեւ 6000 դրամ: Այսինքն, թանկացում կարելի է սպասել արդեն առաջիկա երկու ամիսների ընթացքում»,-նշեց Գեւորգյանը:

Նա նաեւ հայտնեց, որ փորձագետները գների նվազեցում են կանխատեսում արդեն այս տարվա նոյեմբերին:

 
 
 

Comments


bottom of page