top of page

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանի հայտարարությունը

Jul 7, 2021
1 min read


Հուլիսի 4-ին Civilnet.am-ում հրապարակվել է ռեպորտաժ «Քո գրպանից՝ Ավինյանի գրասենյակի ղեկավարի գրպանին» վերնագրով, որտեղ ներկայացվել է մանիպուլացված տեղեկատվություն:

Նախ, ռեպորտաժի բովանդակությունը վերցված է բաց և հասանելի աղբյուրներից՝ իմ հայտարարագրից և ՀՀ ֆինանսների նախարարության «armeps.am» հարթակից, ուստի, որպես այդպիսին, որևէ բացահայտում իրենից չի ներկայացնում: Այնուհետև, ռեպորտաժում ներկայացված տվյալները մատուցված են աղճատված համատեքստում, ինչը էթիկապես, կարծում եմ, ճիշտ չէ՝ հաշվի առնելով նաև, որ ունկնդրի վրա ազդելու տպավորություն են թողնում: Ավելին՝ ռեպորտաժը պատրաստելիս և հրապարակելիս դրա վերաբերյալ մեկնաբանություն չի հայցվել ինձնից, ինչը նյութն ամբողջությամբ դարձրել է միակողմանի և հարցին անծանոթ ունկնդրի մոտ այլ, մութ ենթադրությունների տեղիք տվող:

Նշեմ, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ աշխատած ամբողջ ժամանակահատվածում (2018թ. հունիսի 6 – 2020թ. փետրվարի 2), «Ճաննախագիծ ինստիտուտ» և «Դոռզնակ» ՍՊԸ-ները որևէ պետական գնման գործընթացի չեն մասնակցել և պայմանագրեր չեն կնքել: Եվ սա այն դեպքում, որ 2018թ. հունիսից առաջ բազմիցս մասնակցել են և հաղթել մրցույթներում:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի և շահերի բախման մասին ռեպորտաժում հնչած և դրան հաջորդած ակնարկներին, ապա ոչ միայն իրավական, այլև քաղաքական առումով դրա մասին խոսք լինել չի կարող: Իսկ նշյալ ակնարկների հեղինակներին սենսացիաներ փնտրելու փոխարեն հորդորում եմ դիմել իրավապահ մարմիններին, եթե իսկապես հավատում են իրենց պնդումներին, այլ ոչ թե մարդկանց դիտավորյալ ապակողմնորոշելու միտում ունեն:

 
 
 

Comments


bottom of page