top of page

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Jun 10, 2022
1 min read

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Կառավարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տնտեսական կայունության ապահովման նպատակով արդի մարտահրավերներին հակազդելու հնարավոր համատեղ միջոցառումների շուրջ:



 
 
 

Comments


bottom of page