top of page

Փլուզում Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան

Jun 18, 2022
1 min read


Հունիսի 18-ին, ժամը 15։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող ոչ բնակելի տան հին պատից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մասնակի փլուզվել է թիվ 167 ոչ բնակելի տան արևմտյան հատվածի ճակատային մասից մոտ 3 քմ հատված․ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և հեռացրել պատից կախված 3 քար:


 
 
 

Comments


bottom of page