Փարիզում ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը. Ռուբինյան
- Anews
- Dec 13, 2022
- 1 min read

ՀՀ ԱԺ փոխախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Փարիզում հանդիպեցի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»։
Comments