top of page

Փարիզում` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված հայկական չորրորդ փառատոնը

Sep 6, 2021
1 min read

Փարիզում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Փառատոնը բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել հայկական երաժշտական և պարային խմբեր, իսկ հայկական խոհանոցը և արվեստը ներկայացվել են բազմաթիվ տաղավարներով։


 
 
 

Comments


bottom of page