top of page

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել

Dec 5, 2020
1 min read

Փարիզում «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Ինչպես հաղորդում է Sputnik France-ը, «բոլորն ատում են ոստիկանությանը» բացականչություններով ցուցարարները քարեր ու պայթուցիկներ են նետում իրավապահների վրա, կրակներ են վառում: Ոստիկանությունն, ի պատասխան, արցունքաբեր գազ է կիրառում: Ցույցերի մասին տեսանյութում երեւում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները կոտրում ցուցափեղկերը, լուսամուտները, բարիկադներ կառուցում, ինչպես նաեւ փորձում շարքից հանել հսկողության տեսախցիկները:

 
 
 

Comments


bottom of page