top of page

Փարիզի ոստիկնանությունը ցրել է պաղեստինցիներին աջակցող ակցիայի մասնակիցներին

May 16, 2021
1 min read

Շաբաթ Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցաններ է կիրառել պաղեստինցիներին աջակցող ակցիայի ժամանակ, որն արգելված էր Ֆրանսիայի ՆԳՆ-ի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փարիզի 18-րդ շրջանում կազմակերպված ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ ցուցարար: Նրանց մեծամասնության ձեռքերում եղել են Պաղեստինի դրոշներ եւ Պաղեստինի հետ համերաշխության կարգախոսերով պաստառներ: Ոստիկանները ակցիայի մասնակիցների հավաքվելու վայր էին ժամանել դեռեւս նախքան միջոցառման մեկնարկը:

 
 
 

Comments


bottom of page