top of page

Փարիզի խոշոր երկաթուղային կայարանում մեծ հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)

Feb 29, 2020
1 min read

Փարիզի Լիոնի երկաթուղային կայարանում (Gare de Lyon) ուժեղ հրդեհ է բռնկվել: Զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանները տարհանում են մարդկանց կայարանից, հրդեհը տարածվել է կայարանում կայանված մեքենաների վրա:

Քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Հրդեհի պատճառները պարզվում են: Լիոնի կայարանը Ֆրանսիայի վեց խոշոր երկաթուղային տերմինալներից մեկն է: Նշվում է, որ հրդեհի պատճառը կարող էր լինել հրկիզումը: Կայարանը հրկիզել են մարդիկ, որոնց բարկացրել է  քիչ հեռու տեղի ունեցող Ֆալի Իպուպայի համերգը:Ավելի վաղ քաղաքական ընդդիմախոսները կոչ էին անում երաժիշտ Ֆալի Իպուպայի ելույթը մոտակա Բերսիի վայրում խափանել:


 
 
 

Comments


bottom of page