Փարամազյանին երաշխիքներ են տվել. քաջարանցիները որոշեցին տուն գնալ
May 24, 2020
1 min read

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին երաշխիքներ են տվել, որ Երևանում արդար նախաքննություն կընթանա, ոչ մի բռնություն որևէ մեկի նկատմամբ չի լինելու, և ի սկզբանե բռնություն գործադրած ոստիկանները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
«Չեմ կարծում, որ ՀՀ Ոստիկանության Քրեականի պետը իր խոսքի տերը չլինի: Իսկ երաշխիքները չպահելու դեպքում շատ ու շատ վատ կլինի»,- ասաց Փարամուզյանը: Փարամազյանի հորդորով՝ քաջարանցիները որոշեցին այսօր հեռանալ Կապանի ոստիկանության շենքի առջևից և հարկ եղած դեպքում կրկնակի թվով հավաքվել:




Comments