top of page

Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը. Հովհաննես Մանուկյան

Nov 18, 2020
1 min read

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուշի քաղաքի վերադարձի հարց երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում:

Վլադիմիր Պուտին

Փաստորեն, Շուշիի հանձնման միակ հիմքը եղել է սոսկ Ալիևի բանակցային բլեֆը, որի իրատեսությանը ամենայն հավանականությամբ Ալիևն ինքն էլ առանձնապես չի հավատացել: Այդ պրիմիտիվ բլեֆն էլ իր հերթին հանդիպել է միկրոհեղափոխությունների մեծ մասնագետի` պատերազմական ձախողման պատասխանատվության վերահաս վտանգի զգացողության սարսափից առաջացած խուճապահար և ոչ ադեկվատ պարտվողական տրամադրություններին: Ահա և ողջ պատմությունն ու բացատրությունը Նիկոլ Փաշինյանի այս առեղծվածային և կապիտուլյանտական թեզի. «պատերազմը կանգնեցնելու ցանկացած սցենարների դեպքում՝ Շուշին պիտի հանձնվեր առանց մարտերի»...

 
 
 

Comments


bottom of page