top of page

Փաստաբանները պատրաստվում են երթով շարժվել դեպի Ազգային ժողով, այնուհետև՝ գլխավոր դատախազություն

Dec 22, 2020
1 min read

Փաստաբանների պալատի դիմաց հավաքվել են մի շարք փաստաբաններ, որոնք քիչ անց պատրաստվում են երթով շարժվել դեպի Ազգային ժողով, այնուհետեւ՝ գլխավոր դատախազություն։

Փաստաբանները ներկայացնելու են հետեւյալ փաստաթղթերը՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:

 
 
 

Comments


bottom of page