top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանն ու Ալիևը հայտարարել են, որ պատրաստ են դեմ առ դեմ հանդիպման

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։

Փաշինյանն ու Ալիևն այս մասին այսօր ասել են ТАСС-ին՝ առանձին -առանձին տված հարցազրույցների ժամանակ։

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և ես պատրաստ եմ անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել՝ այդ արդյունքին հասնելու համար, այդ թվում՝ գալ, հանդիպել ու բանակցել», - ասել է Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանի նախագահը, պատասխանելով նույն հարցին՝ արդյո՞ք պատրաստ է արդյոք գալ Մոսկվա հայկական կողմի հետ հանդիպման, ասել է․ - «Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում»։

«Մենք միշտ ենք պատրաստ հանդիպման՝ հակամարտությանը վերջ դնելու և կարգավորման ուղիներ գտնելու համար։ Բաքուն պատրաստ է ցանկացած ձևաչափով շփման», - ասել է Ալիևը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս նման հրավեր չի ստացել։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page