top of page

Փաշինյանն ընտանիքով այցելել է Ծաղկաձորի մարդաշատ ռեստորաններից մեկը

Mar 1, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և երեք դուստրերի հետ Ծաղկաձորում է, այցելել է քաղաքի ռեստորաններից մեկը, որտեղ գրեթե բոլոր տեղերը զբաղված են։ Այս մասին

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել Փաշինյանը։

«Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում օտարերկրացի զբոսաշրջիկներով»,- նշել է ՀՀ վարչապետը գրառման մեջ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հորդորել էր ռիսկային գոտի չհամարել Ծաղկաձորը, որի «Գոլդեն Փելես» մինչ այժմ չգործող հյուրանոցում տեղավորված են այդ տղամարդու  հետ շփում ունեցած անձինք, և նկատեց, որ Ծաղկաձորում կյանքը պետք է բնականոն կերպով շարունակվի։ Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել էր, որ ընտանիքի հետ մարտի 1-ի երեկոն և գիշերն անցկացնելու է Ծաղկաձորում։

 
 
 

Comments


bottom of page