top of page

Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ

Jan 13, 2022
1 min read



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։


Ընթրիքին մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի բանկային համակարգը կարողացել է հստակ քաղաքականությամբ հաղթահարել փորձություններն և պահպանել կայուն գործունեությունը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ բանկային համակարգի շարունակական զարգացումը կնպաստի երկրի տնտեսության հետագա առաջընթացին:


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանկային ոլորտի հետագա զարգացման, կառավարության գործունեության առաջնահերթությունների իրականացման շուրջ։

 
 
 

Comments


bottom of page