top of page

Փաշինյանն այդպես էլ չբարձրաձայնեց, թե կոնկրետ ինչ է պատրաստվում քննարկել այդ հանդիպմանը. Քոչարյան

Jan 11, 2021
1 min read

Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Փաշինյանը հնչեցրեց հերթական սուտը` հայտարարելով, որ պարզապես ժողովրդի հետ քննարկելու ժամանակ չուներ: Եվ չնայած այդ ժամանակն այս անգամ նրա մոտ հայտնվել է, սակայն, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Եվ հիմա Փաշինյանն այդպես էլ չբարձրաձայնեց, թե կոնկրետ ինչ է պատրաստվում քննարկել այդ հանդիպմանը: Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Նա պետք է Ռուսաստանի հետ տնտեսական բնույթի տարբեր փաստաթղթեր ստորագրի, այդ թվում` մի փաստաթուղթ, որը Հայաստանին պարտավորեցնում է վճարել պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմական օգնության համար: Մենք այդ օրերին բավականին մեծ քանակությամբ զենք ենք ստացել Ռուսաստանից: Դա եւս մի բավականին լուրջ բեռ կդառնա Հայաստանի համար»,- շեշտեց Քոչարյանը:

 
 
 

Comments


bottom of page